Եթե Հայաստանը կատարի նրանց հրամանները, ապա լուրջ վնաս կկրի․ Աքար
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում նշել է, թե Ադրբեջանը և Թուրքիան, հետևելով «Մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքին, 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում են զարգացնել համագործակցությունը «մեկ բանակ, մեկ բռունցք ու մեկ սիրտ» նշանաբանով:
«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք կոչ ենք անում Երևանին արագ ընդունել խաղաղություն կնքելու և տարածաշրջանում կայունության արագ հասնելու Ադրբեջանի առաջարկը», - ասել է Աքարը:
Վերջինիս կարծիքով՝ որոշ երկրներ ցանկանում են Հայաստանից «պրոքսի պետություն» սարքել։
«Հայաստանը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, և խաղաղությունն ու հանգստությունը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, գան տարածաշրջան: Մենք ձգտում ենք դրան: Որովհետև Երևանը պետք է իմանա, որ ցանկացած նախաձեռնություն, որ ինչ-որ ձևով, խթաններով և ուղղություններով ձեռնարկվելու է, ոչ մի օգուտ չի բերելու իրեն, տարածաշրջանին և չի դյուրացնելու մարդկանց կյանքը, քանի որ որոշ երկրներ ինչ-որ կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ։
Եթե Հայաստանը կատարի նրանց հրամանները, ապա լուրջ վնաս կկրի, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի դեպքում։ Դա չի կարելի թույլ տալ։ Մեզ համար գլխավորը խաղաղությունն է, հանգստությունն ու Կովկասի ապագան», - հավելել է Աքարը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև փոխգործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...