Չինաստանը Թայվանի շուրջ ռազմանավեր է տեղակայել․ ԶԼՄ
Չինաստանը Թայվանի շուրջ մշտական հիմունքներով թողել է 4 ռազմանավ, որոնք տեղակայվել են 2022 թվականին զորավարժությունների ընթացքում՝ այնտեղ ամերիկյան ներկայացուցչի այցից հետո, խաղաղ պայմաններում կղզին զսպելու, իսկ չնախատեսված իրավիճակներում՝ թույլ չտալու համար, որ ԱՄՆ-ի նավերը մոտենան դրան։ Այս մասին գրում է «Իոմիուրի» թերթը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության մի քանի աղբյուրներ: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Քարտեզի համաձայն, որը ներկայացնում է թերթը, նավերը կղզին շրջապատում են երեք կողմից՝ հյուսիսից, հարավից և արևելքից՝ բաց թողնելով Չինաստանը նայող ափը: Ընդ որում, նավերից մեկը գտնվում է Սենկակու կղզիներից արևմուտք (Չինական անվանումը՝ Դյաոյույդաո), որոնք Ճապոնիան համարում է իր տարածքը։
Միևնույն ժամանակ, Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ չի մեկնաբանել իրավիճակը: