Բրիտանական կողմը մեկնաբանել է իրանամետ խմբավորումների հարվածը՝ ամերիկյան ռազմակայաններից մեկին
Իրանը պետք է քայլեր ձեռնարկի Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ մեկնաբանելով իրանամետ խմբավորումների հարվածը Սիրիայի հետ Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմակայաններից մեկին։
«Մենք մտահոգված ենք տեղի ունեցածով և կոչ ենք անում Իրանին շարունակել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ Մենք վճռականորեն աջակցում ենք մեր դաշնակիցներին տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման հարցում, և մենք կշարունակեք աշխատել այդ ուղղությամբ», -ասել է Սունակը Sky News-ի եթերում:
Հիշեցնենք՝ երեկ Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 34-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն առնչություն չունի։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...