Տիգրան Ավինյանն ազատել է քաղաքապետարանի ձնամաքրման պատասխանատուին. ով կփոխարինի նրան. ԶԼՄ

Երևանի առատ ձյան ու չիրականացված աշխատանքների հետևանքով քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին: 


«Ըստ մեր աղբյուրի՝ Բագրատ Աղաջանյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:


Նշենք, որ Սաշա Կատվայլանը և այլ ՔՊ-ականներ դեռևս նախորդ տարվա աշնանն իրավապահների կողմից բերման էին ենթարկվել գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով»,– գրում  է կայքը:


Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սաշա Կատվալյանը և Բագրատ Աղաջանյանը, ըստ «Ժողովուրդ»-ի քաղաքապետարանում են:

Քաղաքականություն