Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները բաց են բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս 6 անձ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վ...
Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները. հայտնի է պատճառը
Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները: Այս մասին հայտնում են ընկերությունից: «Ավիաընկերության թռիչքներն այս...
Ձյուն, փակ և դժվարանցնելի ճանապարհներ. իրավիճակը՝ Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապա...
Wildberries-ը հերքել է գլխավոր տնօրեն Բակալչուկի տան խուզարկության մասին տեղեկությունը
Wildberries առցանց խանութի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկի բնակարանում կատարված քննչական գործողությունների...