Սաստիկ բուք և ձյուն. Հայաստանում կան փակ ճանապարհներ
Հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արտաշատի, Մարտունիի, Սևանի, Հրազդանի, Նաիրիի, Արագածի, Անիի, Վանաձորի տարածշրջաներում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն:
Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է։
Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր- Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Ոսկեպարի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր -Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ամազոնի ռեկորդային երաշտի հիմնական պատճառը
World Weather Attribution (WWA) եղանակային պայմանների հետազոտական կենտրոնի գիտնականների միջազգային թիմը եզրակացրել է, որ...
Փակ ճանապարհներ, մառախուղ. իրավիճակը` ՀՀ-ում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապա...
Ձյուն, բուք, փակ ճանապարհներ. իրավիճակը` Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապա...
Վանաձոր-Ալավերդի ճանապարհը փակ կլինի ավտոբուսների և բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրո...