Alaska Airlines ավիաընկերությունը վերականգնել է ինքնաթիռի թռիչքները` օդում դռների փականները պոկվելուց հետո
Alaska Airlines ավիաընկերությունը վերականգնել է Boeing 737 Max 9 ինքնաթիռի թռիչքները այն բանից հետո, երբ երեք շաբաթ առաջ օդում ինքնաթիռներից մեկում պոկվել էին դռների փականները, տեղեկացրել է ABC News-ը։
Ուրբաթ ցերեկը կատարվել է Max 9-ի երկու թռիչք՝ Լաս Վեգասից Պորտլենդ (Օրեգոնի նահանգ) եւ Սիեթլից Օնտարիո (Կանադա)։
Քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) վերջնական հրահանգներ է հրապարակել ավիաընկերությունների համար, որպեսզի նրանք սկսեն ստուգել իրենց 737 Max 9 ինքնաթիռները։
Չորեքշաբթի ավիաընկերությունը հաստատել է, որ նախատեսում է ուրբաթ երկինք վերադարձնել իր որոշ 737 MAX-9 ինքնաթիռներ՝ մանրակրկիտ ստուգումից հետո։
FAA-ն ուժեղացրել է Boeing-ների վերահսկողությունը եւ սկսել ընկերության ինքնաթիռների արտադրման եւ պատրաստման ստուգումը։
Չորեքշաբթի Boeing ընկերությունը հայտարարություն է արել, որում նշվել է, որ կշարունակի համակողմանի համագործակցությունը FAA-ի հետ։
FAA-ն հայտարարել է, որ հաստատել է ստուգման եւ տեխնիական սպասարկման հրահանգները, նաեւ գումարել է գործողությունների ստուգման խորհուրդ՝ կազմված անվտանգության գծով փորձագետներից, որոնք ուսումնասիրել եւ հավանություն են տվել ստուգման եւ տեխնիկական սպասարկման գործընթացին։
Alaska-ն հավանաբար լիարժեք աշխատանքի կվերադառնա փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում, ասել է գլխավոր տնօրեն Բեն Մինիկուչին։ Ավիաընկերությունն ունի 65 737 Max 9 ինքնաթիռ։
Ավելի վաղ FAA-ն դադարեցրել էր Boeing 737 Max 9 տիպի 171 ինքնաթիռների շահագործումն ամբողջ աշխարհում՝ երկնքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Հունվարի սկզբին Alaska Airlines ավիաընկերության չվերթը կատարել էր չնախատեսված վայրէջք Օրեգոնում, այն բանից հետո, երբ օդում կոտրվել էր իլյումինատորը եւ պոկվել ֆյուզելյաժի մի կտոր։ Միջադեպը հետաքննում է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Թուրքիայում. կան տուժածներ
Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների վարչության թուրքական գո...
Արեգակի վրա խոշոր բռնկում է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Արեգակի վրա տեղի է ունեցել М6.7 բալանի բռնկում: Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայ...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակիների վարչության հայտարարության համաձայն՝ երկրի հարավում երկրաշարժ է գրանցվել: Երկ...
Կոմիտասի ստեղծագործությունները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշո...