Արեգակի վրա խոշոր բռնկում է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Արեգակի վրա տեղի է ունեցել М6.7 բալանի բռնկում: Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան բաժանմունքի արեւային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արեւի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Բռնկումը տեւել է Մոսկվայի ժամանակով 06:54-ից մինչեւ 08:15-ը (Երևանի ժամանակով 07։74-ց 09։15-ը): Առավելագույն պայծառությունը բռնկումը ստացել է Մոսկվայի ժամանակով 07:38-ին (Երևանի ժամանակով 08։38): Հաղորդվում է, որ բռնկման պատճառով մագնիսական փոթորիկ չի սպասվում: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X, որտեղ X-ն ամենահզորն է:


Մինչ այդ հաղորդվում էր, որ NASA-ի NEOWISE զոնդն ուղեծրից դուրս կգա 2025 թվականին՝ արեգակնային ակտիվության պատճառով:


WISE (Wide-field Infrared Survey Explorer, լայն լուսաբանման ինֆրակարմիր տեսաբան) սարքը տիեզերք է մեկնել 2009 թվականին։ Նրա նախնական խնդիրն էր ինֆրակարմիր տեսախցիկների միջոցով տիեզերքի քարտեզագրումը: Մեկ տարի անց NASA-ն անջատեց նավի չորս դետեկտորներից երկուսը, քանի որ նավի վրա սառեցնող հեղուկը սպառվել էր:


Մի քանի տարվա ընդմիջումից հետո զոնդը կենտրոնացավ տիեզերքից Երկրի համար հնարավոր սպառնալիքներին հետևելու վրա՝ առաքելությունը վերանվանելով NEOWISE: 2013 թվականից ի վեր առաքելությունը սարքի միջոցով հայտնաբերել է 215 գիսաստղ և աստերոիդ։

Քաղաքականություն