Հասարակություն
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին
Edita
Հունվարի 26-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Edita
Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօր և վաղը կգործեն անվճար. Ավինյան
Edita
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է նոր խաբեության մասին
Edita
Որ պահին որ հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ․ լարված իրավիճակ՝ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին
Edita
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չտուգանելու պահանջ, խցանումների թեթևացում․ ՆԳ նախարարը պարզաբանում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն նոր սահմանափակումներ է քննարկում վարորդների համար
5.0
ՏԵՍԱՆՅՈւԹ. Դու աստվածուհի ես, իմ սիրելի աղջիկ. Սոլովյովի հուզիչ խոստովանությունը Սիմոնյանին
Արհեստական բանականությամբ կգնահատեն ճանապարհների վիճակը
5.0