Որ պահին որ հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ․ լարված իրավիճակ՝ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին
Սևանի դատարանում այսօր ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստին հարցաքննվում է գործով վկա Լևոն Խառատյանը։
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ նա հարցերի պատասխանների մեծամասնությունը, ասում է, թե չի հիշում, ինչն էլ զայրացնում է զոհվածների ծնողներին։
«Որ պահին որ հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»,- ասաց ծնողներից մեկը։
«Արա, շատ ես խոսում»,- արձագանքեց վկան, որից հետո սկսվեց քաշքշուկ, հնչեցին հայհոյանքներ։
Դատական նիստը ընդմիջվեց։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է նոր խաբեության մասին
Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է հերթական խաբեության մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն ո...
Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօր և վաղը կգործեն անվճար. Ավինյան
Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատե...
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամաս...