Գազայում զոհվել են ՄԱԿ-ի ինը աշխատակիցներ
Ինը մարդ զոհվել է, ևս 75-ը վիրավորվել Գազայի հարավային հատվածում՝ Խան Յունիսում գտնվող ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքի հրետակոծությունից։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է գործակալության տնօրեն Թոմաս Ուայթը։
«Խան Յունիսի ուսումնական կենտրոնի վրա կատարված հարձակման ժամանակ երկու տանկային արկերով հարվածել են շենքին, որտեղ գտնվում է 800 մարդ։ Կա 9 զոհ և 75 վիրավոր»,- հայտնել է Ուայթը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության տնօրենը հայտնել էր, որ ևս մեկ հարված էր հասցվել Խան Յունիսում գտնվող կենտրոնին, որտեղ 10 հազար տեղահանվածներ են ապաստանել։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել
Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդների միջև «հումանիտար դադարի» վերաբերյալ նախնական պայմա...
Իրանն աշխարհում հրթիռակիր ունեցող չորրորդ երկիրն է
Իրանը, ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից հետո, համարվում է աշխարհի չորրորդ երկիրը, որն ունի հրթիռակիր։ Այս մասին հայտարար...
Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով
Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով։ Զինված ուժերը համալրվել են «Ababil 4» և «Abab...
Ի՞նչ պատրաստվածության է Իրանի բանակը․ մանրամասներ
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակը լիակատար պատրաստվածության մեջ է և համառորեն դիմադրում է ցանկացած սպառնալիքի։...