Իրանն աշխարհում հրթիռակիր ունեցող չորրորդ երկիրն է
Իրանը, ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից հետո, համարվում է աշխարհի չորրորդ երկիրը, որն ունի հրթիռակիր։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ալի Ջաֆարաբադին։
Խոսելով «Սորայա» արբանյակի` տիեզերք հաջող արձակման մասին՝ գեներալ Ջաֆարաբադին Իրանն անվանել է չորրորդ երկիրն աշխարհում, որն ունի եռաստիճան պինդ հրթիռային կայան։
Հունվարի 20-ին «Սորայա» արբանյակն ուղեծիր է արձակվել 750 կիլոմետր բարձրության վրա՝ օգտագործելով Gaem-100 հրթիռակիրը:
«Սորայա» արբանյակը, որը պատկանում է Իրանի տիեզերական ինստիտուտին, տիեզերք է արձակվել Իրանի առաջին եռաստիճան պինդ շարժիչով արձակող սարքի՝ Gaem-100-ի օգնությամբ:
Իրանն առաջին անգամ է հաջողությամբ ուղեծիր դուրս բերել ավելի քան 500 կմ բարձրության վրա գտնվող արբանյակ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով
Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով։ Զինված ուժերը համալրվել են «Ababil 4» և «Abab...
Գազայում զոհվել են ՄԱԿ-ի ինը աշխատակիցներ
Ինը մարդ զոհվել է, ևս 75-ը վիրավորվել Գազայի հարավային հատվածում՝ Խան Յունիսում գտնվող ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգն...
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել
Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդների միջև «հումանիտար դադարի» վերաբերյալ նախնական պայմա...
Հյուսիսային Կորեան կարող է միջուկային պատերազմ սկսել. Bloomberg
Bloomberg-ը գրում է․ «Ավելի ու ավելի շատ են նշանները, որ Հյուսիսային Կորեայի բռնապետը, որ կուտակել է միջուկային զենքի ու...