ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Իսրայելի ԱԺ-ում. պատանդների ընտանիքները պահանջում են վերադարձնել իրենց հարազատներին

Երուսաղեմում առևանգված իսրայելցի քաղաքացիների հարազատները խափանել են Կնեսետի ֆինանսական հանձնաժողովի նիստը՝ նրանք ներխուժել են սենյակ, որտեղ ընթանում էր հանդիպումը։ Նրանց պահանջները պարզ էին` ազատ արձակել իրենց սիրելիներին: Համոզիչ լինելու համար նրանք իրենց հետ տարել են պաստառներ։


«Կյանքը չի կարող շարունակվել սովորականի պես, քանի դեռ մեր երեխաները Գազայում են», - բղավել է մի հայր պատգամավորների վրա:


Կնեսետի անվտանգությունը, սակայն, ոչ մի կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ, որ Թել Ավիվը փաստացի հրաժարվում է դադարեցնել պատերազմը Գազայում՝ պատանդների դիմաց։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ, քանի դեռ Պաղեստինը չի ստեղծվել «անշրջելի խաղաղ գործընթացի միջոցով»։