Սաուդյան Արաբիան չի կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ՝ առանց Գազայի հարցի լուծման
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստ չեն հարաբերությունները կարգավորել Իսրայելի հետ՝ առանց պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ համաձայնության։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը։
«Սա մեզ համար ձեռնտու միակ ճանապարհն է», - ասել է նախարարը CNN-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբիան կձգտի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ (մեջբերում է Reuters-ը): «Այնպես որ պատասխանը այո է, քանի որ մեզ կայունություն է պետք, հուսով ենք, որ այն կհասնի պաղեստինյան հարցի լուծման միջոցով», - հավելել է նա:
Այժմ Սաուդյան Արաբիան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունի Իսրայելի հետ։ 2023 թվականի օգոստոսին, դեռևս պաղեստինա-իսրայելական պատերազմի սկսվելուց առաջ, Ynet-ը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնեց, որ Իսրայելը և Սաուդյան Արաբիան կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համաձայնագիր ստորագրել 2024 թվականի սկզբին:
Նմանատիպ հոդվածներ
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...