Տատիկը գողացել է նորածին թոռանը և վաճառել նրան․ Հնդկաստան
Հնդկաստանի բնակչուհին երեխային գողացել է դստերից և վաճառել։ Այս մասին հայտնում է News9Live-ը։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն։
Ուտար Պրադեշ նահանգի Մեծ Նոյդա քաղաքից Բաբիտա անունով տատիկը թոռանը առևանգել է 2023 թվականի մայիսի 10-ին։ Նորածնի մայրը՝ Սիվանգին, պատմել է, որ այդ օրը ինքն ամուսնու հետ գնացել է դեղորայք ստանալու և խնդրել է բարեկամուհուն նստել երեխայի հետ: Երբ ամուսինները վերադարձան, ոչ որդին, ոչ տատը այլևս տանը չէին։
Բաբիտան տղային հանձնել է մի կնոջ, որն այնուհետև տվել է բժշկին։ Հանցակիցների օգնությամբ երեխային վաճառել են Ամարվիր անունով մի մարդու՝ 200 հազար ռուփիով (947,390.00 դրամ)։ Բաբիտան հանցագործության համար ստացել է 50 հազար ռուփի (233,480.00 դրամ)։
Որոշ ժամանակ անց ոստիկանությանը հաջողվել է բռնել և ձերբակալել տատիկին։ Նա խոստովանել է իր արածը։ Երեխային մորը վերադարձրել են առևանգումից ութ ամիս անց։
«Աստված լսեց իմ աղոթքները և իմ երեխային ապահով և առողջ վերադարձրեց»,- լրագրողներին ասել է մայրը:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանացի զինվորականները հաջողությամբ փորձարկել են լազերային զենքը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ավարտել է DragonFire անվանումը ստացած լազերային զենքի փորձարկումները, հայտն...
Վաղը Երկրի վրա մագնիսական փոթորիկ կլինի
Հերթական մագնիսական փոթորիկը սպասվում է վաղը՝ հունվարի 23-ին։ Այս մասին ասվում է տիեզերական հետազոտությունների ինստիտուտ...
Սոչիում սպանվել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը
Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան...
Երկրաշարժ` Թուրքիայում. կան տուժածներ
Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների վարչության թուրքական գո...