Լավ է լեզու գտնել Պուտինի նման հզոր միջուկային զենք ունեցող մարդկանց հետ․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ լավ հարաբերությունների մասին և ընդգծել, որ լավ է լեզու գտնել այն երկրների ղեկավարների հետ, որոնք հզոր միջուկային զենք ունեն: Այս մասին ԱՄՆ 45-րդ նախագահը հայտարարել է Fox News-ի եթերում։
«Գիտեք, լավ է լեզու գտնել Պուտինի նման մարդկանց հետ, ովքեր ունեն հզոր միջուկային զենք։ Ես բանակցություններ եմ ունեցել նախագահ Սիի հետ, հիանալի հարաբերություններ ունեմ նրանց հետ։ Եթե Հիլարի Քլինթոնը հաղթեր, դուք միջուկային պատերազմ կունենայիք Հյուսիսային Կորեայի՝ Կիմ Չեն Ընի հետ: Նրա հետ ես նույնպես լեզու եմ գտնում»,- ասել Է Թրամփը։
Նրա խոսքով՝ եթե ինքը մնար ԱՄՆ նախագահ, ապա Պուտինը «երբեք չէր հարձակվի Ուկրաինայի վրա»:
«Նրանք բոլորը վախենում էին Թրամփից, բայց հարգում էին նրան։ Դա ճիշտ է»,-հավելել է նախկին նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Տարոն Չախոյանը` Մեղրին «դատարկելու» վերաբերյալ լուրերի մասին
Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այս մասին հա...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...
Համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք. Լավրով
Արևմուտքի երկրները չեն ցանկանում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությու...
Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հ...