Կլաարը Երևանից Բաքու չի մեկնի. հայտնի է պատճառը
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն այժմ Հայաստանում է, Երևանից հետո Բաքու չի մեկնի։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանում հիմա նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ։ Բայց ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ կապի մեջ է և պարբերաբար շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ», - «Ազատության»-ը փոխանցել են Կլաարի գրասենյակից։
Օրեր առաջ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Պաշտոնական Երևանը հաղորդեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: Սակայն Բոնոն ևս Երևանից հետո Բաքու չայցելեց։ Թե ինչու, պաշտոնապես չպարզաբանվեց։
Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են փետրվարի 7-ին։
Նմանատիպ հոդվածներ
Տարոն Չախոյանը` Մեղրին «դատարկելու» վերաբերյալ լուրերի մասին
Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այս մասին հա...
Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հ...
ԱԳՆ-ն` հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպման մասին
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսվ...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...