Բալթյան երկրները ՌԴ-ի հետ սահմանին պաշտպանական գիծ կստեղծեն
Էստոնիան, Լատվիան և Լիտվան համաձայնության են եկել Ռուսաստանի հետ սահմանին «պաշտպանական գիծ» ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բալթյան երկրները պայմանավորվել են արեւելյան սահմանի երկայնքով պաշտպանության Բալթյան գիծ ստեղծել։ Չափազանց կարեւոր է ժամանակը խելամտորեն օգտագործել պաշտպանության պատրաստվածությունը բարձրացնելու համար», - ասված է X-ում գերատեսչության էջում զետեղված հաղորդագրության մեջ։
Էստոնիայի պաշտպանության նախարարությունը ճշտել է, որ այդ գծի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է ուրբաթ օրը Ռիգայում երեք հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից: Նշվում է, որ տարբեր պաշտպանական կառույցներից բաղկացած պաշտպանական գոտու ստեղծման նպատակը կլինի զսպումը և անհրաժեշտության դեպքում պաշտպանությունը ռազմական սպառնալիքից:
Իր հերթին Էստոնական Postimees թերթը հայտնել է, որ Էստոնիայի իշխանությունները արևելյան սահմանին մոտ 600 բունկեր կկառուցեն ՝ ՌԴ-ի կողմից հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու համար: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանեն Էստոնիայի տարածքը, նշում է պարբերականը ՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության փոխկանցլերի խորհրդական Կայդո Տիյտուսին։
«Ռուսաստանը կա և կլինի Էստոնիայի անվտանգության ամենամեծ սպառնալիքը», - պնդել է նա:
Բունկերների ճշգրիտ թիվը, որոնք կկառուցվեն, կորոշվի աշխատանքների ընթացքում, նշում է պարբերականը և հավելում, որ դրանց տեղակայման վայրերի մասին որոշումը կընդունվի մինչեւ այս տարվա վերջ, կառույցների տեղադրումը կսկսվի 2025 թվականի առաջին կեսին։
Նմանատիպ հոդվածներ
Նրանց ֆաշիստական դեմքերը բացահայտված են. Էրդողան
Արեւմուտքի հանդեպ վստահությունը, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել Գազայի ճգնաժամը կանխելու համար, այլեւս չկա։ Այն կառույցները...
Ներխուժումը նույնիսկ 0,001 մմ-ով կդիտվի որպես պատերազմի սադրանք. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է երկրի Սահմանադրության մեջ Հարավային Կորեայի՝ որպես թիվ մեկ թշնամական պետ...
Թրամփը հաղթել Է Այովայի ներկուսակցական ընտրություններում. Ռամասվամին հայտարարում է մրցապայքարից դուրս գալու մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձայների մեծամասնությունն է հավաքել Այովա նահանգում հանրապետական ընտրողների ժողովների ժա...
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...