Մոտակա տների գներն են գցում, ես կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ․ Փաշինյան
Երևանի հատկապես կենտրոնում ճանապարհային հանգույցների կառուցումը, մասնավորապես կրկեսի, «Հայրենիք» կինոթատրոնի մոտ հանգույցների կառուցումը չի կարող տալ դրական, էական արդյունքներ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր հետազոտություններն իրապես ցույց են տալիս, որ բացի այն, որ մենք բավականին տևական ժամանակ կարևոր այդ հանգույցները փակ ենք պահելու, ինչ–որ շինարարություն ենք անելու, այն արդյունքը, որ ստանալու ենք այդ շինարարության արդյունքում, չի տալիս այն դրական, էական արդյունքները, որով կկարողանանք ասել, որ այդտեղ կար տրամաբանություն»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` այն լուծումները, որոնք առաջարկվում են, այդ գեղեցիկ հրապարակների էական ձևափոխման են բերելու, մասնավորապես «Հայրենիքի» հրապարակն ամբողջությամբ կդառնա արագընթաց ավտոմայրուղի, որը քաղաքային միջավայրում ուղղակի սխալ է։
«Մենք հիմա կենտրոնանում ենք շրջանցիկ ճանապարհների վրա, որոնց միջոցով մենք բոլոր հիմնական խնդիրները կարողանում ենք լուծել։ Քաղաքի ներսում նոր հանգույցներ կառուցելու առումով մենք շատ ավելի զգուշավոր ենք մոտենում»,– նշեց քաղաքապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ավինյանի հետ։
«Այդ ավտոճանապարհները նաև մոտակա տների գներն են գցում, և քանի որ ես կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»,– կատակեց նա։
Վարչապետի խոսքով` խորհրդային տարիներից «Հայրենիք» կինոթատրոնի մոտ մի մեծ առևտրի կենտրոն կա, որը չի աշխատում, ու այնտեղ կա հսկայական ու գեղեցիկ տարածք։ Նրա խոսքով` այս տարածքն այսօր որևէ կերպ քաղաքին ու տնտեսությանը չի ծառայում և կարելի է մտածել, թե ինչպես կարելի է այնտեղ ավտոկայանատեղի ստեղծել։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...
Համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք. Լավրով
Արևմուտքի երկրները չեն ցանկանում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությու...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...
Տարոն Չախոյանը` Մեղրին «դատարկելու» վերաբերյալ լուրերի մասին
Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այս մասին հա...