Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը
ՀՀ Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160–րդ հոդվածի 2–րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6–րդ հոդվածի 1–ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է Արամ Ղազարյանին նշանակել ՀՀ Լոռու մարզպետ»,– նշված է որոշման մեջ:
Ըստ մամուլի հրապարակումների` Արամ Ղազարյանը ՀՀ երեք մարզում ոստիկանապետ է եղել` Լոռի, Գեղարքունիք, Շիրակ։ 2023 թ. հունիսից նա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։
Հիշեցնենք, որ հունվարի 4–ին ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։ Հունվարի 3–ին` առաջին աշխատանքային օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը դժգոհ էր մարզում կատարված շինաշխատանքների որակից և բազմաթիվ խախտումեր արձանագրեց։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...
Համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք. Լավրով
Արևմուտքի երկրները չեն ցանկանում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությու...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...