Իրանը Պակիստանից անհապաղ պարզաբանումներ է պահանջում
Իրանը Պակիստանից պահանջում է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել նախօրեին Իսլամաբադի կողմից Իրանի՝ Պակիստանի հետ սահմանակից հարավ-արևելյան Սիստան և Բեդուջիստան նահանգի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանը Պակիստանի իշխանություններից անհապաղ բացատրություններ է պահանջում այդ միջադեպի կապակցությամբ (Սիստանին և Բելուջիստանին հասցված հարվածների- խմբ.)»,-գրել է գործակալությունը՝ մեջբերելով իրազեկ աղբյուրի խոսքը:
Պակիստանի ռազմաօդային ուժերը գիշերը Իրանում թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելիս մտել են իրանական օդային տարածք, գրում է Reuters գործակալությունը հղում անելով Պակիստանի հետախուզությունում իր աղբյուրին: Թե քանի ինքնաթիռ է ներգրավված եղել գործողության մեջ՝ չի նշվում։
Միևնույն ժամանակ, իրանական Fars News գործակալությունը, հղում անելով Սիստան և Բելուջիստան նահանգների նահանգապետի` անվտանգության և իրավապահ մարմինների հարցերով տեղակալ Ալիրեզա Մարհամաթիին, հայտնել է, որ Պակիստանի հետ սահմանին գտնվող բնակավայրում յոթ մարդ է զոհվել հրթիռային հարվածների հետևանքով. նրանք Իրանի քաղաքացի չեն եղել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հունվարի 16-ին հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել Է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական ռազմակայանին, որը գտնվում է Պակիստանի՝ Իրանին սահմանակից Բելուջիստան նահանգում: Պակիստանը խիստ դատապարտել է Իրանի հարձակումը, իսկ հունվարի 17-ին հետ է կանչել իր դեսպանին Իրանից նշելով, որ Իրանի դեսպանը նույնպես առայժմ չի կարող շարունակել իր դիվանագիտական առաքելությունը Իսլամաբադում։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...
Համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք. Լավրով
Արևմուտքի երկրները չեն ցանկանում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությու...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...