Հասարակություն
Հունգարիայում թռչնագրիպի բռնկում է գրանցվել
Մարդու համար պոտենցիալ վտանգավոր թռչնագրիպի (H5N1) բռնկում է գրանցվել Հունգարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կապոսվար քաղաքի խոշոր թռչնաբուծական ֆերմայում: Այս մասին ասված է Սննդի շղթայի անվտանգության ազգային գրասենյակի (NFCSO) հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ ձեռնարկության բոլոր 39 հազար հնդկահավերը պետք է ոչնչացվեն։
«Թռչունների ամբողջ պոպուլյացիայի ոչնչացումն արդեն ավարտված է։ Կանոնների համաձայն` ձեռնարկության շուրջ սահմանվել է պաշտպանական գոտի՝ 3 կմ շառավղով, ինչպես նաև 10 կմ շառավղով հսկողության գոտի»,- նշել են ազգային վարչակազմում։
Նրանք ընդգծել են, որ հիվանդության պատճառների բացահայտմանն ուղղված համաճարակաբանական միջոցառումները դեռ շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը.«Ժողովուրդ»
Իլոն Մասկը այլևս առաջատար չի․ Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Աշխարհը պատրաստվում է դիմագրավել մահացու համաճարակին
Նոր մանրամասներ ձնահոսքի հետեւանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից. «Ժողովուրդ»
Ավելին Հասարակություն բաժնից
Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
5.0