Գազայի հատվածում պաղեստինյան պետության ստեղծում հնարավոր չէ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հնարավոր չի համարում Գազայի հատվածում գործողության ավարտից հետո պաղեստինյան պետության ստեղծումը, և այդ դիրքորոշումը նա բացատրել է ԱՄՆ-ին։
«Նեթանյահուն հերքել է պաղեստինյան պետականության գաղափարը։ Նա ասել է, որ այդ դիրքորոշումը ներկայացրել է ամերիկացիների ուշադրությանը», հաղորդում է Associated Press-ը։
«Համաձայն ապագա ցանկացած համաձայնագրի (...) Իսրայելին անհրաժեշտ է անվտանգության հսկողություն Հորդանան գետի արևմուտքում գտնվող ողջ տարածքի նկատմամբ: Դա հակասում է ինքնիշխանության գաղափարին: Այսպիսով, ի՞նչ կարող ենք անել: Վարչապետը պետք է կարողանա ոչ ասել մեր ընկերներին»,- նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...