Արթուր Հովհաննիսյանը` ՌԴ–ի հետ ռազմական համագործակցության մասին
Հայաստանը շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության շրջանակներում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում ՌԴ–ի հետ հետագա ռազմական համագործակցությունը։
«Շարունակում ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ, անվտանգային առումով մենք գնում ենք բալանսավորման ճանապարհով։ Այս իմաստով մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ` ելնելով բացառապես ՀՀ պետական շահից»,– ասաց նա։
Մեկնաբանելով ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը վերջերս Ռուսաստանից զենքի խմբաքանակ է ստացել նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում, Հովհաննիսյանը լրագրողներին առաջարկեց դիմել ՊՆ։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...
Համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք. Լավրով
Արևմուտքի երկրները չեն ցանկանում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությու...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...