
Զելենսկու ռեժիմը վտանգի տակ է դրել Ուկրաինայի գոյությունը․ Զախարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա թիմը վտանգի տակ են դրել Ուկրաինայի և նրա քաղաքացիների գոյությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հենց այս բրիգադը՝ Զելենսկու բրիգադը, վտանգի տակ դրեց այն ամենը, ինչ կար Ուկրաինայում, առաջին հերթին՝ մարդիկ, ռեսուրսներ, նույնիսկ հողեր։ Դա արել է նաեւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, բայց նա այդ մասին չի խոսում»,- ասել է դիվանագետը:
ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ Ուկրաինայի ճակատագիրը պետք է որոշի նրա ժողովուրդը, այլ ոչ թե խամաճիկային կառավարությունը, որի մեջ մտնում է Կուլեբան։
Այսպես է Զախարովան մեկնաբանել Դմիտրի Կուլեբայի հարցազրույցը ամերիկյան ABC հեռուստաընկերությանը, որում նա հայտարարել է, որ եթե անգամ Ուկրաինայի մոտ վերջանա Արևմուտքի կողմից մատակարարվող զենքը, ապա երկրի բնակիչները, միևնույն է, կռվելու են բահերով: