Սա անհիմն և անպատասխանատու պնդում է․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անհիմն է անվանել Ադրբեջանում Եվրոպական Միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի արտահայտություններն Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ: Այս մասին Հաջիզադեն գրել է X սոցցանցի իր էջում: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար արդարադատության բացակայության և եմ որոշ երկրների դատական համակարգերում դաժան վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային պրակտիկաների հիման վրա, անթույլատրելի է»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Պետեր Միխալկոն երեկ հրապարակում էր արել՝՝ նշելով․ «Ես ցնցվել էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքից։ Դա հատկապես վերաբերում է երիտասարդ կանանց, որոնց ձեռնաշղթաներ էին հագցրել դատարանի դահլիճում, նստեցրել ապակե վանդակներում կամ չէին բավարարում տարրական մարդկային պահանջմունքները։ Ամեն մեկն արժանապատիվ եւ հարգալից վերաբերմունքի իրավունք ունի»։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...
ՀՀ ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում ՌԴ–ից. Կոսաչև
ՀՀ հետ ՌԴ հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում։ Այդ մասին Sputnik ռադիոյի եթերում ասել է ՌԴ Դաշնութ...