Պակիստանը ռազմական գործողություններ է սկսել ոչ թե Իրանի, այլ ահաբեկիչների դեմ. ԶԼՄ–ներ
Պակիստանը ռազմական գործողություններ է սկսել ոչ թե Իրանի, այլ ահաբեկիչների դեմ: Այս մասին գրում է Pars Today–ի ռուսալեզու ծառայությունը՝ վկայակոչելով պակիստանյան ԶԼՄ–ների:
«Պակիստանի բանակը ռազմական գործողություններ է սկսում ահաբեկչական խմբավորումների դեմ Իրանի սահմանի մոտ՝ բարելավելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանային անվտանգությունը»,– նշվում է լրատվամիջոցի թելեգրամյան հրապարակման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջալիլ Աբբաս Ջիլանին հեռախոսազրույց են ունեցել:
Նշվում է, որ համապատասխան հաղորդագրությունը տարածել է Իրանի ԱԳՆ կայքը:
Իրանի ԱԳ նախարարը խոսել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին և ընդգծել համագործակցության և շփումների շարունակման կարևորության մասին։
Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ավելի վաղ Աբդոլլահյանը պարզաբանել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային հարձակումների թիրախը Պակիստանի վրա եղել են միայն «Ջեյշ ալ Զոլմ» խմբավորման ահաբեկիչները։ Նրա խոսքով՝ այս խմբավորման զինյալները կապեր են ունեցել Իսրայելի հետ։