Կիպրոսը բռնի տեղահանված արցախցիների համար ուղարկել է 15200 եվրոյի դեղորայք և բժշկական նյութեր
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմով Կիպրոսի Հանրապետությունից Հայաստան մարդասիրական օգնություն առաքելու մասին.
«Կիպրոսը չէր կարող անմասն մնալ Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի կոչին` հումանիտար օգնություն ուղարկել հայ ժողովրդին Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում վերջին դրամատիկ իրադարձություններից և ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100000 հայերի Հայաստան տեղափոխությունից հետո:
Կիպրոսի Հանրապետությունը, արձագանքելով Հայաստանի դիմումին և վերջինիս կողմից Արցախի հայերի ընդունման համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո երեկ՝ հունվարի 16-ին, Արցախից տեղահանված փախստականների բուժման համար Հայաստան է ուղարկել Պետական առողջապահական ծառայությունների կազմակերպության կողմից տրամադրված 15200 եվրո արժողությամբ բժշկական ապրանքներ (դեղորայք և բժշկական նյութեր)։
Բեռի առաքումն իրականացվել է երեկ կեսօրին, օդային ճանապարհով՝ Cyprus Airways ավիաընկերության չվերթով, որն անվճար իրականացրել է տրանսպորտային տեղափոխումը։ Ցանկանում ենք հրապարակայնորեն մեր ջերմ շնորհակալությունը հայտնել այս արժեքավոր աջակցության համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կտարածվի նաև այլ մարդասիրական գործողությունների և նախաձեռնությունների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...