Թուրքիայում կարծում են, որ իրավիճակը փակուղային դառնալու վտանգի տակ է
Թուրքիան դեռևս չի տեսնում Արևմուտքի պատրաստակամությունը Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար, ինչի հետ կապված իրավիճակը կարող է փակուղի մտնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայում դիվանագիտական աղբյուրին։
«Ցավոք, դեռևս չենք տեսնում արևմտյան գործընկերների պատրաստակամությունը կարգավորման համար։ Ներկայիս իրավիճակը փակուղային դառնալու վտանգի տակ է։ Պարոն նախագահը բազմիցս կրկնել է, որ խաղաղ գործընթացում պարտվողներ չեն լինելու։ Մենք շարունակում ենք մեր միջնորդական ջանքերը այն հույսով, որ հակամարտությունը կհաջողվի կարգավորել»,- հայտարարել Է աղբյուրը։
Անկարայում կարծում են, որ ստամբուլյան գործընթացի շրջանակներում բանակցությունների վերսկսումը պետք է օգնի դադարեցնել կրակը, սակայն այս պահին հակամարտության կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դրան:
Մինչ այդ Մոսկվայում ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցությունները, եթե դրանք կայանան, տեղի կունենան ոչ թե Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու «բանաձևի» հիման վրա, այլ Մոսկվայի և Կիևի միջև՝ ելնելով իրավիճակից:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...