Պուտինը մարմնավորում է պատերազմը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդես է եկել հատուկ ելույթով, որտեղ հայտարարել է, որ աշխարհում վերջին պատերազմների հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վլադիմիր Զելենսկին իր խոսքում նշել է, որ Ուկրաինան պատերազմի մեջ է արդեն 10 տարի, որից երկու տարի լայնամասշտաբ պատերազմ է ընթանում։ Նախագահը նշել է, որ մոտ 10 տարի Կրեմլը միջամտում է աֆրիկյան մայրցամաքի գործերին, մասնավորապես, Սուդանի եւ Մալիի ռազմական հակամարտություններին: Ինչպես նաև Սիրիայում տեղի է ունենում պատերազմ, որը «Պուտինի որոշման պատճառով արյուն է հոսում» արդեն 13 տարի։
«Պուտինը գողացել է առնվազն 13 տարվա խաղաղություն՝ ցավ և ճգնաժամեր սերմանելով ամբողջ աշխարհում, Պուտինը փորձում է նորմալացնել այն, ինչ պետք է ավարտվեր 20-րդ դարում՝ զանգվածային տեղահանություններ, քաղաքների և գյուղերի ավերածություններ և սարսափելի զգացողություն, որ պատերազմը կարող է երբեք չավարտվել»,- ասում է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը չի փոխվի:
«Փաստորեն, Պուտինը մարմնավորում է պատերազմը։ Մենք բոլորս գիտենք, որ նա է միակ պատճառը, թե ինչու են շարունակվում տարբեր պատերազմներն ու հակամարտությունները, և ինչու են խաղաղությունը վերականգնելու բոլոր փորձերը ձախողվում»,- հավելել Է Զելենսկին։
Զելենսկին կոչ արեց հնարավորինս արագ ավարտել պատերազմը և վերջ տալ Պուտինին և նրա ռազմական ռազմավարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...