Վահե Ղազարյանը՝ Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու մասին
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Երևանում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյունը կանգնեցնելու միջադեպին։ Այս մասին նա հայտնեց 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Պարեկային ծառայողը զգուշացրել է, որ շարասյունով երթևեկելու իրավունք չկա։ Եվ ես, օգտվելով առիթից, մեր քաղաքացիներին հիշեցնում եմ՝ շարասյունով երթևեկելու իրավունք չկա։ Իրավունք ունեն երթևեկել այն պաշտոնատար անձինք, որոնց համար նախատեսված է շարասյուն ունենալ»,- ասել է նա։
Ըստ Ղազարյանի՝ պարեկային ոստիկանը քաղաքավարի մոտեցել և նախազգուշացրել է։
«Ավելորդ բան, ինձ թվում է, պարեկային ծառայողը թույլ չի տվել»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական...