Հասարակություն
Գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյան։
«Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։
Հիշեցնենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոցում մահացած 1,5 տարեկան երեխայի վրա տանը եռման սուրճ է թափվել. մանրամասներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ստեփանակերտում ադրբեջանցիները ավերել են Անատոլի Զինևիչի կիսանդրին
Ադրբեջանցիները շարունակում են կռիվ տալ հայկական խաչքարերի դեմ
Օտարերկրացիները և Վրաստանի քաղաքացիները փորձել են Սադախլոյով և Սարփիով ոսկյա զարդեր տեղափոխել
Ավելին Հասարակություն բաժնից
Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
5.0