Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի մյուս մասնակիցները Արցախի քաղաքացիներ են. ԶԼՄ

ԶՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանից բացի որպես կասկածյալներ ձերբակալվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 40-ամյա Աքսեն Սաֆարյանը, 50-ամյա Սերգեյ Շամիրյանը, 49-ամյա Գարիկ Հայրապետյանն ու 47-ամյա Նորայր Ավանեսյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Ինչպես Տ․ Խաչատրյանը, այնպես էլ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հունվարի 11-ին Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին:

 

Կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն էր: Նրան ոստիկանները հայտնաբերել էին Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: Նրա մոտ այդ պահին եղել էր նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում էր, որ հենց դրանով էլ նա կրակոց էր արձակել: