Մերկասառույց, ձյուն, գետնաբուք ու մառախուղ. իրավիճակը` ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Իջևան-Նոյեմբերյան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան-Վանաձոր և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լարսի մասին հաղորդվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Արտարժույթի փոխարժեքները հունվարի 13-ին
Այսօր` հունվարի 13-ին տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի առ...
Առաջիկա օրերի եղանակը` Երևանում և մարզերում
Երևանում հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղո...
Հայաստանում փակ ճանապարհներ կան
Առատ ձյան և բքի պատճառով այսօր առավոտից Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն–Տաթև և Տաթև–Աղվանի ավ...
ՀՀ որ տարածաշրջաններում է ձյուն տեղում
Հունվարի 12-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի,...