Առաջիկա օրերի եղանակը` Երևանում և մարզերում
Երևանում հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղումներ։Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Հանրապետության տարածքում` հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, հունվարի 15-18-ին և գիշերային, և ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։


Նմանատիպ հոդվածներ
Արտարժույթի փոխարժեքները հունվարի 13-ին
Այսօր` հունվարի 13-ին տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի առ...
Մերկասառույց, ձյուն, գետնաբուք ու մառախուղ. իրավիճակը` ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։«Մինչև փետրվարի 15-ը ճանապա...
Հայաստանում փակ ճանապարհներ կան
Առատ ձյան և բքի պատճառով այսօր առավոտից Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն–Տաթև և Տաթև–Աղվանի ավ...
ՀՀ որ տարածաշրջաններում է ձյուն տեղում
Հունվարի 12-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի,...