Եմենում հուսիթների ռազմածովային բազային կրկին հարված է հասցվել. Sky News Arabia

Եմենի Հոդեյդա նահանգում գտնվող հութիների ռազմածովային բազան նոր կրակի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ բազայից հրթիռ է արձակվել Կարմիր ծովի հարավային հատվածի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով Եմենի աղբյուրներին։


Հհունվարի 13-ի առավոտյան, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Եմենի մայրաքաղաք Սանայում հուսիթների ռադիոտեղորոշիչ կայանի վրա հարձակվել են տեղական ժամանակով ժամը 3:45-ին (Երևանի ժամանակով 4:45 է): Լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների ձայների մասին Սանայում, Ալ-Դեյլամի ավիաբազայի, Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտ, ինչպես նաև ափամերձ ռադարների և մոնիտորինգի կետերի մոտ հարձակումների մասին:


Նոր հարվածը հասավ այն բանից մեկ օր անց, երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակվեցին Եմենի 60 օբյեկտների վրա, այդ թվում՝ ռադարների, հակաօդային պաշտպանության համակարգերի, պահեստների և անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների արձակման կայանների վրա: Հուսիթները հայտնել են, որ հարձակումների արդյունքում հինգ զինվոր է զոհվել։

Քաղաքականություն

Պատահարներ