ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուկայի տաղավարից գողացել են գինի, տնական օղի, ծխախոտ և լիմոնի հյութ
Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժել է ևս մեկ տաղավարի տեր. նույն ժամանակահատվածում գողացել էին 100 լիտր գինի, 50 լիտր կոնյակ, 100 լիտր տնական օղի, պահածոյացված բոխի և այլ ապրանք՝ պատճառելով ավելի քան 600 հազար դրամի վնաս:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունները կատարել է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մի բնակիչ:
Համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների հետ` Եղեգնաձորի քրեական հետախույզները հունվարի 4-ին 30-ամյա բուժականցուն հայտնաբերեցին հայրենի գյուղում և, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ըստ տեղեկության` այդ մեքենայով էր կատարվել գողությունը: Հենց մեքենայում էլ գողոնը մասամբ հայտնաբերվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...