ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի ՃՏՊ է տեղի ունեցել 1 տարում ճանապարհը սխալ տեղով անցնելու հետևանքով
Մի քանի վայրկյան շուտ տեղ հասնելու համար չարժե ճանապարհն անցնել չթույլատրվող հատվածով՝ վտանգելով կյանքը, նաև անհարմարություն ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար: Այս մասին ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
«Ըստ վիճակագրության` նախորդ տարվա ընթացքում հետիոտների՝ ոչ սահմանված հատվածով անցնելու հետևանքով արձանագրվել է 1193 ճանապարհատրանսպորտային պատահար։ Վրաերթի ենթարկվածներից 108-ը մահացել են, իսկ 1158-ը՝ վիրավորվել։
Ավելին, այս տարվա հունվարի 8-ից 10-ը, ընդամենը երեք օրվա ընթացքում, հանրապետությունում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները կազմել են հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու վերաբերյալ 2194 արձանագրություն»,-նշվում է հայտարարությունում։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ և հետիոտներ, ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով՝ պահպանելով ձեր կյանքն ու առողջությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...