ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդանավակայանում հետաձգվել են առավոտյան բոլոր թռիչքները. ՌԴ
ՌԴ Յուժնո - Սախալինսկի օդանավակայանում ուրբաթ օրը հետաձգվել են առավոտյան բոլոր թռիչքները` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանից։
«Ուշացում՝ եղանակային պայմանների պատճառով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հաղորդվում է, որ առավոտյան ոչ մի ինքնաթիռ չի կարողացել դուրս գալ Յուժնո-Սախալինսկից։ Ութ ուղղություններով մեկնման ինը չվերթ հետաձգվել է: Նրանց մեկնելու ժամերը փոխվում են կես ժամը մեկ։ Բացի այդ, հինգ ուղղություններով ժամանման հինգ չվերթ է հետաձգվել։
Օդանավակայանից հայտնում են, որ կղզու մայրաքաղաքում ցիկլոն է. Նովոսիբիրսկ - Յուժնո-Սախալինսկ չվերթի ինքնաթիռն ուղարկվել է Խաբարովսկի այլընտրանքային օդանավակայան։
Նախկինում փրկարարները արտակարգ նախազգուշացում էին հայտարարել հունվարի 12-ի համար Սախալինի հարավային ութ շրջաններում։ Օդերևութաբանները կանխատեսում էին բուք, առատ ձյուն, փոթորկոտ քամի և վատ տեսանելիություն։ Սախալինի մի շարք շրջանների դպրոցականներ անցել են հեռավար ուսուցման, իսկ մի շարք ճանապարհների երթևեկությունը սահմանափակվել է։ Այժմ Սախալինում ձյուն է տեղում, ուժեղ քամի է և բուք: Յուժնո-Սախալինսկում առավոտյան օդի ջերմաստիճանը մինուս 10 աստիճան է։
Հրապարակվել են կադրեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...