ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մառախուղ է, տեղում է ձյուն. ինչ իրավիճակ է ճանապարհներին
Մ-2 միջպետական ճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում նույնպես ձյան տեղումներ են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից և նշում, որ ճանապարհը մաքրվում է և մշակվում աղավազային խառնուրդով։
Փրկարար ծառայությունից էլ տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի և Կոտայքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում (բուք է), Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ, Աշտարակ, Ապարան, Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն:
Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է»,-ասվում է հայտարարության մեջ։
Լարսի մասին հաղորդվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...