ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենա. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Opel, Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Փրկարարները BMW-ի տակից դուրս են բերել մահացած կնոջ մարմինը և պատգարակով մոտեցրել դիատարին:
Ավտոմեքենաներից Honda-ն և Nissan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել, և բախումը տեղի է ունեցել BMW-ի և Opel-ի միջև:
Քննիչի հանձնարարականով BMW-ն ու Opel-ը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:




Նմանատիպ հոդվածներ
Խոշոր վթար՝ Կոտայքում․ 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.co...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. կա 7 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվա...
Պատահար՝ Գեղարքունիքում․ վարորդի դին գտնվել է մեքենայից 4մ հեռավորության վրա
Այսօր, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր, ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայ...