Խոշոր վթար՝ Կոտայքում․ 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ «Ախպերների մոտ» սննդի կետի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող՝ դրսում տեղադրված սառնարանին ու ցուցանակներին:
Նշվում է, որ վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս է, մեկն էլ՝ հղի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված սննդի կետի աշխատողներն ու օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենա. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ...
Պատահար՝ Գեղարքունիքում․ վարորդի դին գտնվել է մեքենայից 4մ հեռավորության վրա
Այսօր, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր, ժամը 10:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. կա 7 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվա...