Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային ձայն» կուսակցությունում դադարեցվել է
Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային ձայն» կուսակցությունում դադարեցվել է։ Այս մասին հայտնում է «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը։
Հաղորդագրությունում նշվում է, որ 2024թ․-ի հունվարի 9-ին տեղի է ունեցել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։
«Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։ Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությունում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կուսակցության կառավարման խորհուրդը նաև հայտնում է, որ սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։
Բացի այդ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, հաշվի առնելով մամուլում տարածված լուրերը իրազեկել է քաղաքացիներին և կուսակցականներին, որ «Հանրային ձայն» կուսակցությունը արտահերթ համագումար հրավիրելու որոշում չունի, նման համագումար հունվարի 19-ին չի անցկացվելու։
«Սույն թվականի հունվարի 19 ին, Մարիոթ հյուրանոցում, կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։ Դիմում ենք նաև ՀՀ իրավապահներին, կասեցնել «Հանրային Ձայն» կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Վարդան Ղուկասյան անունով անձը այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի ոչ «Հանրային Ձայն» կուսակցության և ոչ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող խմբակցության հետ և ոչ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն վերջինիս հրահանգները կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...
Այն, ինչը պատճառ կդառնա, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք․ Իրանի դեսպան
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ի...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...