ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային բողոքի ակցիա՝ Լեհաստանում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է ընդդիմության զանգվածային ակցիան, որը հայտարարվել էր երեկ ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկու և նրա տեղակալ Մացեյ Վոնսիկի ձերբակալությունից հետո: Հարյուրավոր մարդիկ դրոշներով ու պաստառներով, կարգախոսներ վանկարկելով, գնում են քաղաքի կենտրոն։ Մարդիկ պահանջում են ազատ արձակել նախկին պաշտոնյաներին:


Հիշեցնենք՝ Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկուն եւ նրա տեղակալ Մացեյ վոն Սիկին Վարշավայի նախագահական պալատում՝ երկրի ղեկավար Անջեյ Դուդայի խորհրդականների նշանակման արարողության ժամանակ: Կամինսկին և Վոնսիկը մեղավոր են ճանաչվել դեռևս 2007 թվականի իրադարձություններին վերաբերող գործի շրջանակներում լիազորությունները չարաշահելու մեջ: 2015-ին Նախագահ Դուդան համաներեց նրանց: Սակայն Լեհաստանի ներկայիս իշխանությունները վստահեցնում են, որ պետության ղեկավարն իրավունք չուներ դա անել։


Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն