Խոշոր քաղաքական սկանդալ՝ Լեհաստանում
Լեհաստանում խոշոր քաղաքական սկանդալ է տեղի ունեցել։
Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկուն եւ նրա տեղակալ Մացեյ վոն Սիկին Վարշավայի նախագահական պալատում՝ երկրի ղեկավար Անջեյ Դուդայի խորհրդականների նշանակման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն։
Կամինսկին և Վոնսիկը մեղավոր են ճանաչվել դեռևս 2007 թվականի իրադարձություններին վերաբերող գործի շրջանակներում լիազորությունները չարաշահելու մեջ: 2015-ին Նախագահ Դուդան համաներեց նրանց: Սակայն Լեհաստանի ներկայիս իշխանությունները վստահեցնում են, որ պետության ղեկավարն իրավունք չուներ դա անել։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը պաշտոնանկ էր արել բոլոր լեհական հատուկ ծառայությունների ղեկավարներին: Դեկտեմբերի 13-ին Տուսկը երդվել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դումայի կողմից և ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը:
Կամինսկին և Վոնսիկը հայտարարել են, որ Լեհաստանը շարժվում է դեպի բռնապետություն, և եթե նրանք հայտնվեն բանտում, նրանք կդառնան քաղաքական բանտարկյալներ:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...
Թոմ դե Վաալը նշել է՝ ռուսների արած միակ դրական բանը ԼՂ-ում
Ռուսների արած միակ դրական բանն այն է, որ հայերի ելքը Ղարաբաղից խաղաղ է եղել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում...
Սա ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար․ Թոմ դե Վաալ
2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակ...