ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին զինված հակամարտություն՝ Էկվադորում. ինչ իրավիճակ է
Անկարգություններ, ավազակային հարձակումներ են Էկվադորում:
Վերջին տվյալների համաձայն ՝ Էկվադորում անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 10 մարդ, սպանվածների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի: Հինգ բանտերում հանցագործները պատանդ են վերցրել մոտ 140 մարդու աշխատակիցների թվից։ Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալել է անկարգությունների 12 մասնակիցների, որոնցից 10-ը կասկածվում են ահաբեկչություններին մասնակցելու մեջ: Պաշտոնապես 22 խմբավորումներ հայտարարվել են բանակի թիրախ, նրանց հրամայվել է չեզոքացնել, իսկ մայրաքաղաքի կենտրոն է բերվել զինտեխնիկա։
Ինչպես պնդում են տեղական ԶԼՄ-ները, հանցավոր խմբավորումների ապստամբությունը սկսվել է հեռուստաալիքի գրավմամբ, իսկ հետո, երբ Էկվադորի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում ներքին զինված հակամարտության առկայության մասին, զինյալները սկսել են սպանել ոստիկաններին եւ զինվորներին:
Մանրամասները՝ տեսանյութում: