ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու․ Աղազարյան
Կարծում եմ, որ սա Հայկ Սարգսյանի կողմից տակտիկական քայլ է, որ մեր ճնշման տակ նա դրանից հրաժարվի, իսկ մնացած փոփոխություններն անցնեն որովհետև այն բացառապես անընդունելի է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նշենք, որ այդ նախագծով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
«Այտեղ դիտարկվում է այն հանգամանքը, թե՝ ոչինչ, թող գա 2.5 մլն դրամը տա, կգնա պահեստազոր և վաղը, մյուս օրը պատերազմ կլինի, կմասնակցի պատերազմին։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու»,- հայտարարեց Աղազարյանը։
Նա իր հայտարարություննը հիմնավերեց մեր պաշտպանության նախարարության վարած քաղաքականությամբ, Հայաստանի ուժեղանալով և աշխարհաքաղաքական հարցերով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք, որ դադարեցնեմ այս քննարկումը․ Փաշինյանը՝ նախարարներին
Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևին պատասխան չե՞ք տալու․ հարց ՊՆ փոխնախարարին
Եթե կարիք լինի որևէ հայտարարության համարժեք պատասխանելու ՊՆ-ն իր կայքէջերում և լրագրողներին կտեղեկացնի։ Այս մասին ԱԺ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա․ Սիմոնյան
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ․ Ավինյան
Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավար...