ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ․ Ավինյան
Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Առկա են հողազավթման դեպքեր, 8 ընտանիք է ապրում այդտեղ: Ի զորու ենք թե՛ սանիտարական, թե՛ ոռոգման աշխատանքներ իրականացնել: Ծառատունկը հնարավոր կլինի իրականացնել կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ տարվա գարնանը»,- ասաց Բեգոյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ ի պատասխան ասաց, որ զավթված տարածքների դարաշրջանն արդեն ավարտվել է։
«Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ: Ինձ համար տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից են փող գողանում, թե՝ համայնքային հողերից»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինասյանը՝ Բաքվում գտնվող գերիների հարցով իրականացվող աշխատանքների մասին
Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք․ երեք տասնյակից ավելի մեր գերիները վերաֆարձան Հայաստան, և Հայաստանն իր կողմից երկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըհը, այ էս ուրիշ բան. Փաշինյանը Արաքս համայնքում ծանոթանում է կատարված աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արաքսի համայնքապետարանի շենքում հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞նց կարելի ա սենց գործ անել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջանֆիդայի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ արձանագրել է մի շարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բացարձակապես նորմալ չի». Փաշինյանն այցել է Արմավիրի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։«Այցելեցի Արմավիրի մարզ։ Առաջին կանգառն Արագած բնակավայրում էր: 348...