ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ կանեմ, որ ձեր օրենքը չընդունվի. Աղազարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նսիտում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Օրենքի նախագծով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում Հայկ Սարգսյանին հարցրել է՝ արդյո՞ք ներկայացրած օրինագծով բացասական վարքագիծ չի մտցնում։
«Ես այս օրենքի ոգու հետ համաձայն չեմ։ Այսպիսի հարց չի՞ առաջանում, թե այս օրենքն ընդունելու դեպքում որտեղ են հայտնվելու պատանիները և 23-24տ․ երիտասարդները։ 2 տարեկան տղայի հայրը չի՞ մտածի, որ 15 տարի հետո մեկ ուրիշ Հայկ Սարգսյան կգա ԱԺ և նմանատիպ օրենք կընդունի։ Չե՞ք անհանգստանում, որ Դուք բացասական վարքագիծ եք մտցնում պատանիների և երիտասարդների շրջանում»,- ասել է Աղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք, որ դադարեցնեմ այս քննարկումը․ Փաշինյանը՝ նախարարներին
Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևին պատասխան չե՞ք տալու․ հարց ՊՆ փոխնախարարին
Եթե կարիք լինի որևէ հայտարարության համարժեք պատասխանելու ՊՆ-ն իր կայքէջերում և լրագրողներին կտեղեկացնի։ Այս մասին ԱԺ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա․ Սիմոնյան
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ․ Ավինյան
Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավար...