ՌԴ-ին բոլոր կողմերից խեղդում և ճնշում են. Պուտին
Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը գնողունակության հավասարության առումով առաջինն է Եվրոպայում և հինգերորդը աշխարհում: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավորարևելյան գործարարների հետ հանդիպման ժամանակ։ Հեռարձակումն իրականացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Քաղաքական գործիչը նշել է, որ չնայած նրան, որ Ռուսաստանին «բոլոր կողմերից խեղդում են, ճնշում», տնտեսության ծավալով այն առաջինն է Եվրոպայում:
Նրա խոսքով՝ աշխարհում տնտեսության ոլորտում առաջատար դիրքերն այժմ զբաղեցնում են Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը: Բացի այդ, գնողունակության պարիտետով ՌԴ-ն առաջ է անցել ամբողջ Եվրոպայից։
Ընդ որում, նախագահը նշել է, որ բնակչության մեկ շնչի հաշվով «դեռ աշխատելու տեղ ունեն»:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...
Այն, ինչը պատճառ կդառնա, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք․ Իրանի դեսպան
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ի...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...